Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակող գործարանում օրեր առաջ գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունին հաջորդած հրդեհը շարունակվում է: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` երկուշաբթի կրակը տարածվել է 3-րդ նավթային ամբար: Երկրի նավթարդյունահանման նախարար Ռաֆայել Ռամիրեսը հայտարարել է, որ իրավիճակը ձեռնարկությունւմ վերահսկվում է:
Ներկայում զոհերի թիվը 48-ն է, որոնցից կեսը հրշեջներ են: Հրդեհը գործարանում բռնկվել էր շաբաթ:
Երկրում հայտարարված է եռօրյա սուգ: Նախագահ Ուգո Չավեսը հրահանգել է միջադեպի հանգամանքները պարզելու համար հետաքննություն սկսել: Գազի արտահոսքի պատճառը դեռևս չի պարզվել:










































