Wednesday, 15 07 2026
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

Կազմվել է ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման 18 արձանագրություն

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել մասնավորապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման ցանցերի գործարկման և ոռոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

«Մայրաքաղաքում առկա առանց այդ էլ սակավ անտառաշերտերը, անկախ նրանից, թե ում ենթակայության ներքո են գտնվում, Երևանի տարածքում են և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք այն պահպանելու ուղղությամբ:

Նշված տարածքների ոռոգումը մշտապես պետք է լինի համապատասխան կառույցների, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության տակ: Եթե անգամ վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի ենթակայության տիրույթում չեն, միևնույն է, մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մնան անխնամ ու ժամանակի հետ կանգնենք դրանք կորցնելու վտանգի առաջ:»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել սերտորեն աշխատել տվյալ տարածքների պատասխանատուների հետ:

Քաղաքապետը հանձնարարել է նաև կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները և մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանգստյան օրերին կազմակերպվող շաբաթօրյակների աշխատանքներում ներգրավել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին ու հետևել աշխատանքների պատշաճ կատարմանը: Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմակերպել փողոցների հեղեղատարների մաքրման աշխատանքները:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար նախորդ շաբաթվա ընթացքում երթուղիներից ժամանակավորապես դուրս է բերվել թվով 10 մեքենա, ձեռնարկվել են նաև համապատասխան միջոցներ չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում, ավտոմեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման գործընթացի հետ կապված քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 18 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ խիստ հսկողությունը` հնարավոր դեպքերը բացառելու համար:

Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարն շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպութունների կողմից փակցված հայատարարությունների մաքրման աշխատանքները: Բացի այդ, այս շաբաթ կմեկնարկեն հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների առաջին խմբաքանակի տեղադրման աշխատանքները:

Անդրադառնալով մայրաքաղաքում առկա արձանների մինչև լուսաբաց լուսավորությամբ ապահովելու քաղաքապետի հանձնարարականին`«Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ գույքագրված 63 արձանների լուսավորության ժամերը երկարեցվել են և այժմ արձանները լուսավորված են մինչև լուսաբաց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զեկուցվել է նաև, որ աշխատանքներ են տարվում հնարավորին սեղմ ժամկետում Վարդան Մամիկոնյանի արձանի գեղարվեստական լուսավորման աշխատանքները ևս ավարտելու ուղղությամբ:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման աշխատանքները, իսկ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում էլ շարունակվում են համանման համակարգերով ապահովելու աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում