Thursday, 16 07 2026
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

Դատարանը կքննի դատախազի որդու և լրագրողի գործը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 27-ին կսկսվի լրագրող Ռուբեն Գրդզելյանի դեմ գործի քննությունը: «Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ` ըստ մեղադրանքի, նա 2012թ. մայիսի 12-ին Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում վիճաբանել և դիտավորությամբ ձեռքով հարվածել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:

Իսկ վերջինիս որդուն՝ Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա նույն օրը նույն տեղում դիտավորությամբ ձեռքով հարվածել է հոր` Մեսրոպ Մանրիկյանի հետ վիճաբանության մեջ մտած Ռուբեն Գրդզելյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:

Ըստ գործի տվյալների՝ մայիսի 12–ին ժամը 23–ի սահմաններում, Մ. Մանրիկյանը, գտնվելով Երևանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահասակ երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ, և վերջինիս դժվարությամբ հաջողվել է խուսափել վրաերթից: «Տեսնելով դա, Մ. Մանրիկյանը երեխաների ծնողներին հասցեագրված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Նրան հակադարձել է երեխաների հայրը` Ռուբեն Գրդզելյանը, ում Մ. Մանրիկյանը նկատած չի եղել»: Այդ կապակցությամբ վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռ. Գրդզելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ. Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Այդ պահին նրանց է մոտեցել Մ. Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, որն իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ. Գրդզելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Գործը սկզբնապես ընդունվել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Գրիգորյանի վարույթ, սակայն վերջինիս օգոստոսի 1-ի որոշմամբ ըստ ընդդատության ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, քանի որ վիճաբանության վայրը՝ Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի տարածքը, ներառված է ոչ թե Էրեբունի, այլ Կենտրոն վարչական շրջանի տարածքի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում