Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Գլոբալ տաքացումը զգալի ազդեցություն կգործի Հայաստանի վրա

«Գլոբալ տաքացումը մի խնդիր է, որի դեմ պետք է պայքարեն բոլոր պետությունները, որովհետև փորձանքը բոլորիս գլխին է կախված, սակայն այսօր աշխարհի յուրաքանչյուր պետություն կարծես միայն իր շահերը պաշտպանի»,- այս մասին մեր հետ զրույցում նշեց բնապահպան Սարհատ Գաբրիելյանը:

Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության բնապահպանական արդիական մարտահրավերներից է, քանի որ ջերմոցային գազերի հսկայական ու ավելացող մարդածին արտանետումների և մթնոլորտում նրանց աճող կոնցենտրացիայի հետևանքով ուժեղանում է բնական ջերմոցային էֆեկտը, խանգարվում է երկրի մակերևույթի և մթնոլորտի միջև բնական ճառագայթային և ջերմային հաշվեկշիռը, իսկ արդյունքում բարձրանում է գետնամերձ շերտի ջերմաստիճանը:

Դե, իսկ Հայաստանը, որպես լեռնային երկիր, բնապահպանի խոսքով, աչքի է ընկնում խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորայնությամբ, ակտիվ արտածին ու անապատացման պրոցեսներով և հաճախակի տարերային աղետներով:

Բազմաթիվ փորձագետների համոզմամբ, գոնե հենց այս հանգամանքները հաշվի առնելով, Հայաստանում պետք է սպասել կլիմայի համամոլորակային փոփոխության առավել զգալի արտահայտություն:

Մարդածին վտանգավոր ազդեցությունից կլիմայական համակարգի պահպանության և նրա բացասական հետևանքների կանխման նպատակով ՄԱԿ-ի անդամ երկրները 1992 թ. ստորագրեցին Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ), ապա 1997 թ.` Կիոտոյի արձանագրությունը:

Հայաստանը ևս 1993-ին և 2002-ին վավերացրեց դրանք, սակայն իրականում դրանք ոչ մի արդյունք չտվեցին, համենայն դեպս, մինչ այժմ չեն տվել:

Բնապահպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ, իհարկե, հաճախ են նշում, թե Հայաստանը, լինելով նշված կոնվենցիաները վավերացրած երկիր, իրականացնում է ռազմավարություն` ավելի բարելավված շրջակա միջավայր ապահովելու համար, որի մեջ, որքան էլ զարմանալի է, մտնում են «անտառային տարածքների պահպանումը, ծառատունկը, ջրային ռեսուրսների պահպանումը և, այս առումով, հատկապես` Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը», բայց այն, ինչ կատարվում է իրականում, օրինակ՝ հենց Հայաստանի անտառներում, ամենևին էլ լավ կանխատեսումների տեղիք չեն տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում