Լիբիայում Ադրբեջանի դեսպանությունը ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին:
1news.az-ին դեսպանատանը հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի քաղաքացիներին կտրամադրվի անհրաժեշտ ցանկացած օգնություն: Սակայն մինչ այժմ որևէ ահազանգ չի ստացվել:
Հիշեցնենք, որ այսօրվանից Թուրքիան սկսել է Լիբիայից իր քաղաքացիների վերադարձը հայրենիք:








































