Thursday, 16 05 2024
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին

Իշխանությունը գնում է արտահերթ ընտրությունների

Կոալիցիոն վերջին հայտարարությունն, այսպիսով, բացահայտեց իշխանական ճամբարում տիրող իրական վիճակը. իսկ վիճակն այնտեղ առավել քան աննախանձելի է:

Ու սա վարչախմբի վերջին փորձն էր` կառչելու փրփուրներից, քանի որ այլևս ակնհայտ է` իրավիճակը սրընթաց գնում է դեպի հանգուցալուծում, դեպի արտահերթ ընտրություններ:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը պարզապես չի կարող տիրապետել իրավիճակին, ուստի ստիպված գործի է դրել իշխանական ողջ լծակները` յուրայիններին իր կողքին պահելու համար: Այլ կերպ ասած` իշխանական կուլիսներում բացահայտորեն չեն վստահում իրար, ու հիմա իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը ուժային մեթոդներով նման «ղազագրեր» կորզելն է:
Նորմալ երկրներում նման հայտարարությունները պետք է ամոթալի ու նվաստացուցիչ լինեին իշխանական բուրգի գլխին կանգնածի համար, որն այդպես խոստովանում է, որ յուրայինները կամ իր հետ իշխանություն կիսողներն իրեն չեն վստահում: Սակայն այս հայտարարությունը միայն երկրի ներքաղաքական իրավիճակով չէ, որ թելադրված էր, այլ նաև` արտաքին քաղաքական խնդիրներով: Այսինքն` այսպես Սերժ Սարգսյանը ոչ միայն պարզապես իրեն հպատակեցրեց ԲՀԿ-ին ու վիժեցրեց Քոչարյանի` ներպալատական հեղաշրջման միջոցով իշխանության վերադառնալու ծրագրերը, այլև` փորձում է որոշակի «մեսիջներ» ուղարկել միջազգային հանրությանը:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը պարզապես վերջնականապես խճողվել է իր արտաքին դեգերումներում: Միջազգային հանրությունն այս ողջ ընթացքում մշտապես աչք է փակել վարչախմբի բոլոր քայլերի, այդ թվում` մարտի 1-ի վրա` ակնկալելով զիջումներ ԼՂ խնդրում և հայ-թուրքական հարաբերություններում: Հիմա, հատկապես ԱԺ առաջիկա ընտրություններից առաջ եկել է «իրերն իրենց անուններով կոչելու և հաշիվ պահանջելու» ժամանակը: Այսինքն` Սերժ Սարգսյանը պետք է փորձի տեր կանգնել տարբեր երկրներին տված և իրար հակասող խոստումներին, ինչը, բնական է, որ չի կարող անել: Քանի որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում նախաձեռնություն է վերցրել ՌԴ-ն, Սերժ Սարգսյանը Ալիևի հետ մարտի 5-ին կայանալիք հանդիպումից առաջ փորձեց սիրաշահել Մեդվեդևին. ՌԴ փոխարտգործնախարար-պետքարտուղար Գ.Կարասինի այցից հետո ՀՀ ՍԴ-ն դրական որոշում կայացրեց Հայ-ռուսական մեծ պայմանագրի վերաբերյալ` երկարաձգելով ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետները: Կարասինի այցից հետո Սերժ Սարգսյանը երկարացրեց նաև ժամանակին ԽՍՀՄ ԿԳԲ դպրոցն անցած, ներկայումս ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:

Այս ամենին Արևմուտքի արձագանքը, թերևս, շատ չուշացավ. «Լինսի հիմնադրամը» սառեցրեց իր գործունեությունը: Դժվար թե որևէ մեկը մոռացած լինի «Լինսի հիմնադրամը», որը վերջին տարիներին հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել ՀՀ-ում` աղետի գոտու վերականգնում, ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, կրթական ու մշակութային այլ օջախների վերանորոգում: Արևմուտքն, իհարկե, միայն այսքանով չի սահմանափակվել. ՀՀ իշխանություններն այլևս դուրս են եկել միջազգային քրեական աշխարհ ու հիմա փայլում են իրենց հնարամտությամբ: Պզոյի հայտնի հանցախմբի ձերբակալությունից հետո, ԱՄՆ-ում բոլորովին վերջերս բացահայտվել է ևս մեկ հայկական ծագմամբ հանցախումբ: «20 տարի առաջ Հոլիվուդում ներգաղթյալ հայերին աջակցելու համար ստեղծված այս խմբավորումը տասնամյակների ընթացքում վերաճել է միջազգային մասշտաբների հասնող հանցավոր խմբավորման»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և պնդել, որ ստացված եկամուտների մի մասն ուղղվել է Հայաստան…

Սերժ Սարգսյանն այսօր լուրջ խնդիրներ ունի նաև երկրի ներսում: Հատկապես սոցիալական ծանր իրավիճակին, աղքատությանն ու հետևողական գնաճին գումարվել են օր օրի ավելացող բողոքավորների զանգվածները: Դրան զուգահեռ` արաբական աշխարհում իրար հաջորդող, հիմնականում հաջողությամբ պսակվող հեղափոխական շարժումներն իրենց ազդեցությունն են թողնում նաև Հայաստանում: Հայ հասարակությունն ինքն էլ է զգում, որ եթե ոտքի են կանգնել տարիներ շարունակ բռնապետական համակարգում ապրած մուսուլմանները, ավելին` անգամ նրանք են հաջողության հասնում, ապա Խորհրդային Միությունը տապալած և մեկ անգամ արդեն անկախություն հռչակած հայ ժողովուրդը պարտավոր է կազմաքանդել ավազակապետական ռեժիմը, թոթափել թաթար-մոնղոլական լուծը: Միայն թե` մնում է ոտքի կանգնել, ու կարծես թե` կանգնում են:

Արտաքին ճակատում ժամանակ ձգելու, երկրի ներսում որոշակի հանգուցալուծման հասնելու համար Սերժ Սարգսյանին այսօր մնում է մեկ ելք` անցկացնել արտահերթ ընտրություններ: Ընդ որում` սկզբում` խորհրդարանական ընտրություններ: Մանավանդ, որ ՀՀ Սահմանադրության 74.1 հոդվածով ստեղծվել են դրա համար իրավական հիմքեր: Մասնավորապես` ՀՀ ԱԺ-ն 2010-ի աշնանային նստաշրջանում այդպես էլ որոշում չէր կայացրել ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենսդրական փաթեթի վերաբերյալ. խոսքը աղբահանության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» օրենքների նախագծերի տապալման մասին էր, որ կատարվեց դեկտեմբերին:

Իսկ Սահմանադրության համապատասխան հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե` Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ»: Մանավանդ, որ մինչև մայիս ամիսը Սերժ Սարգսյանը կարող է գնալ այդ քայլին: Ու պատահական չէ, որ հիմիկվանից կոալիցիոն կուսակցությունները հայտարարում են Սերժ Սարգսյանին միասնաբար սատարելու մասին, բայց չեն հայտարարում, թե ինչ ձևաչափով են գնալու ընտրություններին: Այսինքն` չի բացառվում, որ կոալիցիան միասնական ցուցակով գնա ընտրությունների: Համենայնդեպս, ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն հայտարարում են, որ այդ հարցը չեն քննարկել, և այդ հարցը դեռ քննարկելու են: Այսինքն` այս խնդիրը դեռևս դուրս չի եկել օրակարգից, ուստի` դրա հավանականությունը բավական մեծ է:

Այստեղ, թերևս, ուշագրավ է միջազգային հանրության պահվածքը: Հիմա նրանք, հաշվի առնելով ՀՀ-ում օրեցօր վատթարացող իրավիճակը, չեն փորձելու օգնել որևէ մեկին. ակնհայտ է, որ ընդվզումները, հեղափոխական գործընթացներն առանց իրենց միջամտության էլ կարող են զարգանալ ու իրենց տրամաբանական ավարտը ստանալ: Միջազգային հանրությունը քայլ կանի միայն այն դեպքում, երբ իշխանությունը փորձի ուժ կիրառել: Իսկ մյուս բոլոր դեպքերում ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Եվրոպան չեն սատարելու վարչախմբին` թողնելով, որ հանգիստ կործանվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում