Հայ ազգային կոնգրեսի Սիսիանի կառույցը չի որոշել՝ կառաջադրի՞ թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին, թե` ոչ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիսիանի ՀԱԿ կառույցի ղեկավար Կամո Սաֆրազյանը` խոսելով ընտրությունների շուրջ:
Նա նշեց, որ այս պահին որևէ որոշում չկա, այն քննարկման փուլում է: Նա նաև չբացառեց, որ քաղաքապետի թեկնածու հնարավոր է՝ չլինի:
«Այս կամ այն կուսակցության թեկնածուին սատարելը կախված է նրանից, թե ՀԱԿ կենտրոնական գրասենյակն ինչ որոշում կկայացնի: ՀԱԿ-ն ինչ որոշում կայացնի՝ այդպես էլ կշարժվենք: Եթե որոշում կայացնեն սատարել ԲՀԿ թեկնածուին, կսատարենք ԲՀԿ թեկնածուին»,- նկատեց Կամո Սաֆրազյանը:
Նշենք, որ թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև օգոստոսի 10-ը:




































