Երեկ` օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին Արարատի մարզի Արարատ գյուղի տներից մեկից Օվսաննա անունով 5-ամյա աղջնակը շտապ տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն, քանի որ երեխային խայթել էր սև կարիճը:
Երեխային առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո գիշերը` ժամը 3-ի սահմաններում, երեխան «ռեանիմոբիլ» բժշկական հատուկ տեխնիկայով հագեցված ավտոմեքենայով տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց:
Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հիվանդանոցից Գ. Շամշյանին հայտնել են, որ աղջիկը իրենց հսկողության տակ է, սակայն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:








































