Sunday, 12 07 2026
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները

Լեհաստանում Մադոննան չի մերկացել` հարգելով Վարշավայի ապստամբների հիշատակը

Օգոստոսի 1-ին Վարշավայի ազգային մարզադաշտում MDNA համերգային շրջագայության շրջանակներում տեղի է ունեցել Մադոննայի համերգը: Երգչուհին երկրորդ անգամ էր համերգ ունենում Լեհաստանում, սակայն այն աղմկահարույց սկանդալների թեմա էր դարձել լեհերի համար, քանի որ համերգի օրը համընկել էր Վարշավայի ապստամբության 68-րդ տարելիցին:

Տեղեկացնենք, որ կաթոլիկական կազմակերպությունները պահանջում էին, որ փոփ երգչուհու այդ օրվա համերգը չեղյալ հայտարարվի կամ տեղափոխվի մեկ ուրիշ օր: Բայց երբ հասկանալի դարձավ, որ բողոքի ակցիաները չեն օգնել, և համերգը կայանալու է, կոչ արեցին քաղաքացիներին` արհամարհել շոուն ու այդ օրը մնալ տանը: Որպես կոմպրոմիսային տարբերակ որոշվեց, որ Մադոննայի համերգը սկսվելու է կարճ ֆիլմով, որտեղ Վարշավայի ապստամբության փաստագրական կադրերին փոխարինելու են ժամանակակից Վարշավայի կադրերը: Այս տեսաշարի առաջարկությունը հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց:

Ակնհայտ է, որ, որպես լեհերի հանդեպ հարգանքի նշան, որոնք նշում են ցավալի իրադարձության ամսաթիվը, Մադոննան հրաժարվել է մերկապարից: Համենայն դեպս, լրատվամիջոցները չեն նշում որևէ խոսք, որ երգչուհին փորձել է դեն նետել իր արտահագուստը և բեմում մնալ միայն ներքանազգեստով:

Հիշեցնենք, որ Վարշավայի հականացիստական ապստամբությունը տեղի է ունեցել 1944 թ. օգոստոսի 1-ին բանակի ղեկավարության և աքսորավայրում գտնվող լեհական իշխանությունների միջոցով: Համարվում է, որ դեպքերի հետևանքով այդ ժամանակ զոհվել է 16 հազար լեհական ընդդիմադիր, 6000-ը ծանր վիրավորվել է, պատժիչ խմբերում սպանվել է 150-200 հազար խաղաղ բնակիչ, փողոցային կռիվների հետևանքով վերացել է Վարշավայի բնակֆոնդի 25 %-ը:

Տեցեկացնենք, որ հուլիսի 26-ին Մադոննայի փարիզյան երկրորդ համերգը, որ նախատեսված էր «Օլիմպիա» համերգասրահում, ուղեկցվել է սուլոցներով: Այն սկսվել է կես ժամ ուշացումով, ինչը լիովին բավարար էր, որպեսզի հանդիսատեսն իրեն վիրավորված զգա: Ապա հայտնվել է Մադոննան:

Լրագրող վերլուծաբաներից մեկը, որը նաև Մադոննայի երկպագուն է, նշում է, որ «եթե հանեք 10 րոպե տևած զվարճալի խոսակցությունները Ֆրանսիայի հանդուրժողականության մասին, տեսանյութը, նախնական շոուն, մերկապարը, ապա շատ քիչ ժամանակ է մնում երգչուհուն երգելու համար»:

Մադոննան համերգի ժամանակ կատարել է 5 երգ: Համերգը տևել է 45 րոպե: Իրեն արհամարհված համարող հանդիսատեսը սկսել է սուլել, բեմ նետել շշեր և գոռալ` «վերադարձրե՛ք մեր փողերը», «անբարոյակա՛ն»:

Սա Մադոննայի փարիզյան համերգի միակ սկանդալը չէ. Ֆրանսիայի ուլտրաաջ կուսակցության` «Ազգային ճակատի», ղեկավարը որոշել է Մադոննային դատի տալ տեսանյութի համար: Մինչ երգչուհին կատարում էր Nobody knows me երգը, նրա հետևում ցուցադրվող տեսնյութում մեկը մյուսի հետևից հայտնվում էին Հիտլերի, Մուբարաքի, Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի, ինչպես նաև Մարին լը Պենի դիմանկարները: Ընդ որում` վերջինիս դեմքին ձևավորվում էր սվաստիկայի պատկերը:

«Ազգային ճակատը» այս տեսահոլովակում լը Պենին վիրավորելու համար եկող շաբաթ դատի է տալու Մադոննային:

Սա ամերիկյան երգչուհու համերգի ժամանակ նմանատիպ տեսահոլովակի ցուցադրության առաջիմ դեպքը չէ: 2006 թ. իր համերգներից մեկի ժամանակ նա ցուցադրել է Մարին լը Պենի հոր` «Ազգային ճակատի» առաջնորդ Ժան-Մարի լը Պենի դիմանկարը, որը էկրանին է հայտնվել Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնի և այն ժամանակ թիվ 1 ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենի կողքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում