«Սան Պաուլու»-ի մարզական գծով տնօրենը հերքել է թիմի կիսապաշտպանի իրավունքները «Մանչեսթեր Սիթի»-ի գնելու մասին շրջանառվող լուրերը: Նա հաստատել է, որ ակումբը կհրաժարվի Լուկասի ծառայություններից` միայն նրա տրանսֆերի դիմաց ստանալով ոչ թե 25 մլն ֆունտ, այլ 32 մլն: «Սան Պաուլու»-ն արդեն մերժել է «Ինտեր»-ին, որը ֆուտբոլիստի իրավունքների դիմաց 25 մլն էր առաջարկում:
««Սիթի»-ի կողմից հետաքրքրությու՞ն: Ո՛չ, նրանք մեզ չեն դիմել: Միլանի «Ինտեր»-ն է առաջարկել 25 մլն ֆունտ, սակայն մենք մերժել ենք այդ առաջարկը, քանի որ Լուկասի տրանսֆերն արժե ոչ պակաս, քան 32 մլն: Եթե մեզ նման գումար առաջարկեն, անմիջապես կվաճառենք Մոուրայի տրանսֆերը»,- վստահ հայտնել է Բապտիստան:







































