Tuesday, 14 07 2026
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի

«Ժառանգություն»-ն էլ կունենա թեկնածու

Սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններում սեփական թեկնածուով հանդես կգա նաև «Ժառանգություն» կուսակցությունը:

Կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը Գյումրիում ոչ միայն քաղաքապետի, այլ նաև ավագանու անդամության թեկնածուներ է առաջադրելու: «Այս պահին մեր մոտ վերլուծությունների և քննարկումների փուլ է, մոտ մի շաբաթվա ընթացքում մենք վերջնական որոշում կկայացնենք և դրա մասին կհայտարարենք: Մենք գտնում ենք, որ միայն օրենսդիր գործունեությամբ զբաղվելը քիչ է, և մենք պետք է աստիճանաբար տեղափոխվենք գործադիր իշխանության ոլորտ»,- ասաց Վահագն Հովհաննիսյանը:

«ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» միասնական թեկնածուով չեն մասնակցի քաղաքապետի ընտրություններին, կուսակցության վարչությունը որոշել է Վահագն Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել Գյումրու քաղաքապետի ընտրություններին, առաջիկայում նա հայտարարությամբ հանդես կգա: «Մենք առաքելություն ունենքʽ պատասխան տալ մեր ընտրողների առաջ, և պետք է ասեմ, որ դա լուրջ ընտրազանգված է, դա մարդիկ են, որոնք հենց այնպես չեն ընտրել մեզ»,- «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վահագն Հովհաննիսյանը:

Ի տարբերություն «Ժառանգություն» կուսակցությանʽ ՀԱԿ-ը Գյումրիում քաղաքապետի սեփական թեկնածուն չի ունենա, փոխարենը կոնգրեսականները ակտիվ մասնակցություն են ունենալու Գյումրու ավագանու ընտրություններում և առաջադրելու են մի քանի թեկնածուներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարել էին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ու ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը: Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում է լռել:

Փայլակ Ֆահրադյան, Շիրակի մարզային թղթակից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում