Thursday, 16 07 2026
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ

Երկու անանուն նամակների մեջ հակասություն կա, որն ապացուցում է դրանց անլրջությունը. Ա. Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության դիրքորոշումն անանուն նամակների վերաբերյալ հետևյալն է, որ դրանք այնքան էլ լուրջ չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Վանաձորի Հելսինկյան ասոցիացիային ուղղված երկրորդ անանուն նամակին:

Նա նշեց, որ իր ոչ պաշտոնական տեսակետն այն է, որ առաջին և վերջին նամակների մեջ կա լուրջ հակասություն, այդ երկու նամակների մեջ կա իրար հերքող, առաջին հայացքից աննշան թվացող, բայց շատ խորքային հակասություն:

«Առաջին նամակը Գրիշա Խաչատուրովի դեմ էր, իսկ երկրորդ նամակում նա ներկայացվում է, որպես լավ հրամանատար: Ես դետալների մեջ խորանալ չեմ ցանկանում, որովհետև, էլի եմ ասում, իմ վերաբերմունքը նման կարգի մոտեցմանն այնքան էլ լուրջ չէ: Այդ հակասությունը տարբեր եզրակացությունների տեղիք է տալիս: Սա ես պաշտոնապես չեմ ասում»,- մեկնաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ Պաշտպանության նախարարությունը շատ բաներ է անում, շատ բաներ է ուսումնասիրում, շատ բաներ է հաշվի առնում, բայց պարտավոր չէ դրանց բոլորի մասին հստակ տեղեկատվություն տրամադրել կամ ասել, որ այսպիսի բան է արել, ու դրանով իսկ իրեն PR անի:

Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի էլեկտրոնային փոստի հասցեով երեկ ստացվել էր անանուն նամակ զինծառայող Թաթուլ Գրիգորյանի պահվածքի վերաբերյալ: « Շատ վատ ա էտ վաշտում վիճակը և ոչ ոք ոչինչ չի կորող անել, էտ զինվորը համարյա ամեն օր հարբում ա, գիշերվա ժամը 4-ին մտնում ա զորանոց, գոռում ա, մյուս զինվորներին քնից հանում ա, ջարդում-փշրում ա, սաղ վախի մեջ են քնում, որ ինքը խմած ա լինում, ինչ կուզի կանի, ինքը ՀՀԿ-ական ազգային ժողովի պատգամավորի տղա ա, ամեն ամսվա վերջ զինվորներից հավաքում ա իրանց հասանելիք 3400 դրամը, հոգեպես ճնշում ա, ինքը ամենակարողն ա»,- նշել էր նամակի հեղինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում