Tuesday, 14 07 2026
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ

Սեպտեմբեր ամսին ավելանում է սեռավարակներով դիմողների թիվը. մաշկավեներոլոգ

Հանգստի մեկնելուց առաջ պետք է ունենալ առաջին բուժօգնության պայուսակ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց «Արմենիա» բժշկական կենտրոնի մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանը՝ խոսելով հանգստի ճիշտ կազմակերպման և անցանկալի խնդիրներից խուսափելու հարցերի մասին:

Բժշկի խոսքով` ծովափնյա հանգստի դեպքում առաջնահերթ խնդիր են ուլտրամանուշակագույն ճառագայթները, սակայն չի կարելի միանշանակ պնդել, որ դրանք վնասակար են կամ օգտակար` ամեն ինչ լավ է չափի մեջ: Նա նշեց, որ ցանկալի է արևայրուք ընդունել որոշակի ժամերին` մինչև ժամը 11-ը և 5-6-ից հետո:

«Փոքր տարիքի երեխաներին խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել: Շատերը սխալմամբ կարծում են, թե ջրի մեջ անհնար է այրվածք ստանալ: Հաշվի առնելով ծովափնյա ջրի որոշակի աղտոտվածության մակարդակը` ցանկալի է ծովից հետո ընդունել գոլ լոգանք: Հյուրանոցայն հանգստի դեպքում ցանկալի է ունենալ սեփական սպիտակեղենը»,- մեկնաբանեց մաշկավեներոլոգը:

Նա նկատեց, որ սեպտեմբեր ամսին ավելանում է սեռավարակներով դիմողների թիվը, քանի որ լողափերում կոմերցիոն սեքսով զբաղվող մարդկանց թիվն ավելանում է: Ըստ Կ. Վարդանյանի՝ մեծանում է նաև մի շարք մաշկային խնդիր ունեցողների թիվը` առաջանում են հերպեսներ, սրվում են սնկային հիվանդությունները:

Սեռավարակներից խուսափելու ամենաճիշտ տարբերակը, բժշկի խոսքով, հավատարիմ զուգընկեր ունենալն է: «Չունենալ պատահական սեռական հարաբերություններ, իսկ հակառակ դեպքում պետք է օգտագործել պահպանակներ` անցանկալի խնդիրներից, նաև հղիությունից խուսափելու համար: Մաշկաբորբերից պաշտպանվելու համար կարելի է որոշակի միջոցառումներ իրականացնել»,- ասաց մասնագետը:

Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը տեսակետ հայտնեց, որ սխալ է ամբողջ տարվա հանգիստը թողնել մեկ ամսվա: Նրա համոզմամբ՝ ամբողջ տարի մարդ պետք է կարողանա զուգորդել ծանրաբեռնվածությունը և հանգիստը, որպեսզի ամռանը սպառված չլինի:

«Բավական է երկու շաբաթ հանգիստ` որպեսզի օրգանիզմը լիակատար հանգստանա: Ամենակարճ հանգիստը 3-4 օրն է, 4-14 օրը օպտիմալ հանգստի ժամանակն է»,- մանրամասնեց հոգեբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում