Ռուսական ABBYY-ն էլեկտրոնային բառարանների տարբերակ է առաջարկել OC Windows Phone-երի համար: Հասանելի է էլեկտրոնային բառարանի 2 տարբերակ: Lingvo անվանումով առաջին տարբերակը պարունակում է 57 կարճ բառարան` նույն քանակությամբ լեզուների համար, իսկ երկրորդը` Lingvo Русская версия անվանումով տարբեարկը` 49 մանրակրկիտ բառարան՝ 42 լեզվի համար:
Առաջինն արժե 1,99 դոլար, իսկ երկրոդը` 4,99 դոլար: Ծրագիրը հնարավոր է ձեռք բերել ինտերնետային Marketplace խանութից, միայն անհրաժեշտ է, որ հեռախոսը, որի վրա տեղադրվելու է Lingvo-ն, ունենա Windows Phone 7.5:
Գործառույթների թվում են՝ «ինտելեկտուալ փնտրումը»՝ (հնարավորություն է ընձեռում գտնել բառը ցանկացած քերականկան ձևով և ուղղագրական սխալներով), բառի արտասանությունը լսելը և դիտումների պատմությունը:
Ծրագրի համար բառաններ են տրամադրել HarperCollins, Compact Verlag և K Dictinaries հրատարակչությունները:
Բառարաններով աշխատելու համար միացումը համացանցի հետ պարտադիր պայման է, դիտված բառարանային հոդվածները պահպանվում են քեշում և այդ դեպքում հասանելի են նաև անջատված վիճակում: iOS –ի և Android-ի համար առաջարկվող տարբերակում համացանցի հետ կապն անհրաժեշտ է միայն ներբեռնման համար:







































