Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգի ածխի հանքում փլուզման հետևանքով գրեթե 40 մարդ արգելափակված է հողի տակ: Այս մասին հաղորդում են տեղի իշխանությունները:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14.30-ին: Փլուզումից հետո մի քանի մարդ կարողացել է դուրս գալ հողի տակից:
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Հողի տակ գտնվող հանքափորների հստակ թիվը դեռ որոշվում է:








































