Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը այսօր այցելել է Ուկրաինա, որտեղ նրան դիմավորել է FEMEN շարժման մերկ ակտիվիստուհին: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Ակտիվիստուհին անսպասելի կերպով հայտնվել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիտի սանդուղքի մոտ:
Երբ պատրիարքը դուրս է եկել օդանավից, ակտիվիստուհին, որի մեջքին գրված է եղել «Kill Kirill» վազելով մոտեցել է նրան և բացականչել «Изыди вон, изыди вон!» (Հեռացի´ր այստեղից): Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Պատրիարքը միջադեպին հետևել է առանց հույզերի:
Նշենք, որ պատրիարքը Կիևում է՝ Ռուսաստանում քրիստոնեության ընդունման 1024-ամյակի կապակցությամբ պատարագներ մատուցելու համար:










































