ճապոնիան 2011թ. մարտի երկրաշարժից հետո Հոնգկոնգին է զիջել առաջին հորիզոնականը կանանց կյանքի տևողության վարկանշային աղյուսակում: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Ճապոնիայի կառավարության հաղորդագրությանը:
Աղետը, որին զոհ էր գնացել շուրջ 20 հազար մարդ, Ճապոնիայում կյանքի տևողությունը նվազեցրել է 0.4 տոկոսով, ասվում է Ճապոնիայի առողջապահության նախարարության ամենամյա զեկույցում: Ներկայում այն կազմում է 85.9 տարի, ինչը թույլ է տվել Հոնգկոնգին, որտեղ այդ ցուցանիշը հավասար է 86.7-ի, դուրս գալ առաջին հորիզոնական:
Ճաոնիայում կյանքի միջին տևողության կրճատման վրա ազդել է նաև անցած տարի ինքնասպանությունների թվի աճը:
Մինչ այդ Ճապոնիան 26 տարի շարունակ գլխավորում էր աշխարհում Կանանց երկարակեցության վարկանշային աղյուսակը:











































