TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Հունաստանում հանդիպումներ անցկացնող Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հուլիսի 29-ին ժամանելու է Թուրքիա:
Գորդոնը Ստամբուլում բանակցություններ է վարելու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ակնկալվում է, որ այդ բանակցություններում դիտարկվելու են երկկողմանի կապեր և գլոբալ թեմաներ:









































