ՌԴ կառավարությունն այսօր նիստ կհրավիրի, որի ընթացքում ծրագրվում է քննարկել երկրի նախագահ Վլադիրմիր Պուտինին ներկայացվելիք Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում մաքսային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հայտնում է vz.ru-ն, նշված է նախարարների կաբինետի կայքում տեղադրված նյութերում:
Համաձայնագրի իրագործումը կապահովի մաքսային միության փոխազդեցությունը Մաքսային միության տարածքում, ինչպես նաև կստեղծվեն իրավական հիմքեր կազմակերպության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցության համար:
Բացի այդ` համաձայնագիրը նախատեսում է նաև մաքսային ծառայությունների ներկայացուցչությունների ստեղծում կամզակերպության անդամ պետությունների տարածքում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Մաքսային միության և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի տնտեսական միասնական տիրույթի մշտական կարգավորող մարմինն է, որն իր աշխատանքը սկսել է 2012թ. հունվարի 1-ից:









































