Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարար Օլեգ Կաչանը չի հաստատել ինտերնետ-ռեսուրսների այն տեղեկությունը, թե բելառուս մարզիկները, հնարավոր է, բոյկոտեն Լոնդոնի Օլիմպիադան:
«Այդ տեղեկությունը կատարյալ սուտ է, այն բացարձակ չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Կաչանը` մեկնաբանելով ինտերնետային լրատվամիջոցների տեղեկությունը, թե իբր պատրաստվում են բոյկոտել Օլիմպիադան` ի պատասխան այն բանի, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն հավատարմագրել Օլիմպիական խաղերին, հաղորդում է Interfax-ը:
Երեկ հաղորդվել էր, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրաժարվել է հավատարմագրել Լուկաշենկոյին:
Մինչ այդ, ՄՕԿ-ը ու խաղերի կազմկոմիտեն հայտարարել էին, որ երկու կազմակերպություններն էլ չեն մերժել հավատարմագրել Լուկաշենկոյին: Նրան մերժել են բրիտանական վիզա տրամադրել: