Չինաստանն արձակել է երրորդ Tianlian I-03 վերահեռարձակող արբանյակը, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Հրթիռն արձակվել է երկրի հարավ-արևմուտքի Սիչան տիեզերակայանից:
Tianlian I-03 –ը դարձել է երրորդ արբանյակը Չինաստանի վերահեռարձակող համակարգում: Դրանցից առաջինը՝ Tianlian I-01-ը, արձակվել է 2008թ. ապրիլին, երկրորդը՝ անցյալ տարվա հուլիսին:
Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայում մշակված արբանյակը կմիանա իր երկու նախորդնեին և կիրականացնի տվյալների վերահեռարձակման գլոբալ ցանցի աշխատանք:




































