Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայկական կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող: Միջադեպը գրանցվել է երեկ՝ Ջաբրաիլի շրջանում, ուր վիրավորվել է 19-ամյա Էլմիր Իմանօղլու Միրզաևը:
Վերջինս ներկայումս փոխադրվել է հոսպիտալ: Զինծառայողի վիրավորվելը հաստատել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլաևը:








































