Պակիստանի կառավարությունը մերժել է Գերագույն դատարանի նախաձեռնությունը` քրեական գործ հարուցել երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի դեմ: Նախարարների կաբինետում պնդում են, որ պետության ղեկավարը իր պարտականությունների կատարման ժամանակ պետք է անձեռնմխելի մնա:
Պակիստանի առաջնորդի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել Շվեյցարիայի դատախազության կողմից:
Զարդարիին և նրա կնոջը մեղադրում էին փողերի լվացման մեջ: Քաղաքական գործիչը բողոքարկել է այդ որոշումը, սակայն այն մերժվել է:
Շվեյցարական իշխանությունները նշել են, որ Պակիստանում փողերի լվացման մեղադրանքը վաղեմության ժամկետ ունի, և փաստացի նախագահի վրա այդ վճիռը ոչ մի հետևանք չի ունենա:











































