Դիվանագիտական միջադեպ է գրանցվել լոնդոնյան Օլիմպիական խաղերի առաջին օրը: Չորեքշաբթի օրը մինչ Հյուսիսային Կորեայի և Կոլումբիայի ֆուտբոլի կանանց հավաքականի խաղը` ԿԺԴՀ դրոշի փոխարեն ցուցադրել են Հարավային Կորեայի դրոշը:
Կազմակերպիչների սխալի պատճառով խաղը մի քանի ժամ հետաձգվել է:
Հյուսիսկորեական ֆուտբոլի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով: Նույն օրը կանանց ֆուտբոլի հավաքականների այլ հանդիպումներ էլ են տեղի ունեցել:
Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 27-ին: