ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում 2011թ-ին տեղի ունեցած ողբերգությունից փրկվածները և զոհվածների հարազատները ներկայիս նախագահ Բարաք Օբամայից և նրա մրցակից Միտ Ռոմնիից պահանջել են հստակ ձևակերպել ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքի վերաբերյալ իրենց հայացքները:
Նման դիմումի պատճառ է դարձել անցած շաբաթ Կոլորադոյում տեղի ունեցած միջադեպը:
Կոլորադոյի միջադեպն ամենաարյունահեղն է ԱՄՆ-ի վերջին տարիների պատմության ընթացքում, չնայած որ մարդկանց զանգվածային սպանություններ տեղի են ունենում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում:
Ո՛չ Օբաման, ո՛չ Ռոմնին նախընտրական քարոզարշավի ընթացքում չեն համարձակվել բարձրացնել զենքի վաճառքի վերահսկողության հարցը:








































