Իր մեծությամբ սիրիական երկրորդ քաղաք Հալեպում չորեքշաբթի օրվա ընթացքում շարունակվել են բախումները բանակի և ապստամբների միջև: Երկու կողմներն էլ Հալեպ են ուղղում լրացուցիչ ուժեր, հաղորդում է BBC-ն:
Ապստամբների տվյալներով կառավարական զորքերի հազարավոր զինվորներ տանկերով Իդլիբ քաղաքից շարժվում են դեպի Հալեպ:
Միաժամանակ թուրքիան փակել է Սիրիայի հետ իր սահմանները: Ներկա պահին Թուրքիայիմ կա ավելի քան 40 հազար սիրիացի փախստական:







































