Դաժան բախումներ են ընթանում աֆրիկյան Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի արևելյան Գոմա քաղաքի մերձակայքում:
Ըստ BBC-ի տեղեկատվության` ՄԱԿ-ի խաղաղապահների մարտական ուղղաթիռները գրոհում են «Մարտի 23-ի շարժում» խմբավորման ապստամբներին, որոնց, կազմակերպության տվյալներով, աջակցում է Ռուանդան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը մեծացնում է իր զորքերի և ՄԱԿ-ի խաղաղապահների թիվը երկրի արևելքում: Կառավարությունն այդպիսի միջոցների դիմեց խռովարարների կողմից Գոմա քաղաքի գրավումը կասեցնելու նպատակով:
Կառավարությունը միջազգային համայնքին կոչ է արել դատապարտել Ռուանդայի ղեկավարությանն այդ երկրի խռովարարներին աջակցելու համար, որը, ինչպես կարծում են Կոնգոյում, միտումնավոր ապակայունացնում է հարևան երկրի մթնոլորտը` փորձելով մուտք ունենալ դեպի դրա բնական հարուստ ռեսուրսներ:








































