Ավրորա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո Ամերիկայի Կոլորադո նահանգում հրազենների վաճառքի թիվը կտրուկ աճել է, հաղորդում է Bloombergը:
Համաձայն հրազենային շուկայի տեղի վերահսկողների՝ Ավրորայի կինոթատրոնում 4 օր առաջ տեղի ունեցած հրաձգությունից հետո զենք գնելու 3647 հայտ է ներկայացվել, այն դեպքում երբ այդ հանցագործությունից 4 օր առաջ հայտերի քանակը եղել է ընդամենը 2583: Ընդ որում՝ հերթը գոյացել է ոչ թե որսորդական զենքերի, այլ հենց ինքնապաշտպանության համար նախատեսված ատրճանակների համար:
Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄն-ում անձնական ատրճանակների վաճառքի թիվն ամեն անգամ զանգավծային սպանություններից հետո աճում է, քանի որ մարդիկ փորձում են իրենց պաշտպանել հանցագործներից:










































