Կիպրոսում և Արաբական միացյալ էմիրություններում Սիրիայի դեսպանները հայտարարել են, որ անցնում են ընդդիմության կողմը,- հաղորդում է Reuters-ը: Կիպրոսի դեսպան Լամիա Հարիրին հուլիոսի 24-ի երեկոյան հայտարարել է, որ չի ցանկանում աշխատել Բաշար Ալ-Ասադի կառավարությունում, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 25-ին նրան հետևել է ԱՄԷ-ում Սիրիայի դեսպան Աբդուլատիֆ Ալ-Դաբաղը, որը Կիպրոսի դեսպանի ամուսինն է:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկու դեսպաններն էլ լքել են իրենց բնակության վայրը և հանդիպել են Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Հիշեցնենք. ավելի վաղ հրաժարական էր տվել Բաղդադում Սիրիայի դեսպան Նաուաֆ Ֆարիսը՝ կոչ անելով իր գործընկերներին հետևել իր օրինակին:







































