Ուգո Չավեսը ներկայացրել է Վենեսուելայի ազգային խորհրդանիշ Սիմոն Բոլիվարի թվային դիմանկարը, որը ստեղծվել է մարդաբանների կողմից Ազատարարի ոսկորները գերեզմանից դուրս բերելուց հետո: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Ազգային հերոսի պատկերը ներկայացվել է Բոլիվարի ծննդյան 229-ամյակի կապակցությամբ:
Վենեսուելացիները հարգում են Սիմոն Բոլիվարի հիշատակը, որի շնորհիվ Հարավային Ամերիկայի քարտեզի վրա հայտնվել են 6 անկախ պետություններ՝ Բոլիվիան, որը կրում է նրա անունը, Վենեսուելան, Կոլումբիան, Պանաման, Պերուն և Էկվադորը: Իշխանության գալով՝ Ուգո Չավեսը փոխել է երկրի անվանումը՝ այն կոչելով Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունը:
Ազատարարը երբեք ռազմական գործ չի ուսումնասիրել, սակայն ըստ պատմաբանների՝ նա հաղթել է անկախության համար մղվող 472 մարտերում:








































