Հուլիսի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Նաիրա Այվազյանը:
ԳԱԱ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Նաիրա Այվազյանը մինչ օրս ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր, ինչպես նաև` ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտության տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը:
Նա 62 տպագիր աաշխատանքի` այդ թվում 1 ուսումնամեթոդաբանական գրքի և 1 մենագրության հեղինակ է: