Thursday, 04 06 2026
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Զինծառայությունից խուսափողները վճարել են մոտ 5 մլրդ դրամ

«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ` 2004թ. մարտի 1-ից գործում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն է ընձեռում զինծառայություն չանցած և 27 տարին լրացած կամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման հիմքեր ձեռք բերած քաղաքացիներին օրենքով սահմանված որոշակի գումար վճարելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից և հաշվառվել պահեստազորում:

Նշենք, որ 18-ից մինչև 27 տարեկան բոլոր զորահավաքներից խուսափելու համար ընդհանուր առավելագույն վճարի գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: Առանձին կատեգորիաների համար նախատեսված են նաև զեղչեր, մասնավորապես, եթե այդ ընթացքում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին սովորել է բուհում, կամ երկու երեխա է ունեցել, կամ ծնողներից մեկը հաշմանդամի կարգ ունի և այլն:
Օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքներ ձեռք բերելու ծախսերի ֆինանսավորմանը:

Դեռևս 2003թ. օրենքի ընդունման ժամանակ հեղինակները հիմնավորում էին, որ սա իշխանությունների բարի կամքի դրսևորումն է հազարավոր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր 1992թ. աշնանային զորակոչից սկսած մինչև օրենքի ընդունման պահը խուսափել էին պարտադիր զինծառայությունից և ենթադրվում էր, որ այն պետք է լիներ բացառություն և չպետք է ունենար շարունակական բնույթ: Հետագայում, սակայն, Ազգային ժողովը, կառավարության նախաձեռնությամբ, չորս անգամ երկարաձգել է օրենքի գործողությունը: Վերջին` 2011թ. հունիսի 23-ին կատարված փոփոխության համաձայն, այդ հնարավորությունից կարող են օգտվել 1992թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2011 թ. մայիսի 1¬ի գարնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները:

Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը կառավարությունը հիմնականում պայմանավորել է այն հանգամանքով, որ դա մեծ խթան է հարյուրավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում:

Նշենք նաև, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի կիրառման արդյունքում 2004թ.-ից դիմել է շուրջ 4800 քաղաքացի, հատուկ հաշվեհամարին մուտքագրվել է մոտ 5 մլրդ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում