Բլոգոսֆերայում Փիղ մականունով հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը ՉԻ-ին դատի է տվել «Ֆաշիստն ու փիղը» հրապարակման մեջ տեղ գտած հայհոյանքների ու վիրավորանքների համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը: Ըստ նրա` հոդվածն այնպիսի լեզվով է գրված, որ նույնիսկ չի ցանկացել իր ֆեյսբուքյան էջում ընկերներին ցույց տալ, թե որ հոդվածի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ ՉԻ պաշտոնական կայքէջում հուլիսի 15-ին «Ֆաշիստը և փիղը» վերտառությամբ հոդված էր հրապարակվել: Բավական կոպիտ որակումներ, գնահատականներ գրելով բլոգերի հասցեին` հոդվածագիրն ավարտել է նյութը «Բեզ աբիդ» արտահայտությամբ:










































