«ժողովուրդ»-ի Գյումրու թղթակցի տեղեկացմամբ՝ երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին չի հաջողվել «Շիրակ» օդանավակայանից մեկնել Մոսկվա:
«Ըստ ականատեսների՝ Սպարտակին ճանապարհելու է եկել նրա ողջ շքախումբը՝ մոտ 30-հոգի: Նա եղել է ուղեբեռով և ճամփորդական պայուսակով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նրան նախ հրավիրել են օդանավակայանի ԱԱԾ աշխատասենյակ, ապա ձեռնունայն տուն ճանապարհել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն, մեզ հավաստիացրին,որ Սպարտակ Ղուկասյանի` երկրից ելքի հետ կապված որևէ արգելք չկա: Միակ տարբերակը, թերևս, մնում է քաղաքապետի որդու փաստաթղթերի անճշտությունը»:








































