«Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի՝ «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը: Եվ ահա կառավարությունը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ իր դիտողությունների ու առաջարկների շարքը, ցանկանում է անպայմանորեն դրական եզրակացություն տալ նախագծին»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ուշագրավն այն է, որ Գյումրու վերականգնման մասին այս նախագիծը Բալասանյանը գրեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու համատեքստում: Ու հիմա ՀՀԿ-ն ոչ միայն «լայք» է արել Սամվել Բալասանյանի թեկնածությանն այդ պաշտոնում, այլև՝ նրա նախագծին: Միայն թե հետաքրքիր է՝ Բալասանյանի ընտրվելու դեպքում ով է որպես համահեղինակ պաշտպանելու ու խորհրդարանում ներկայացնելու այս նախագիծը: Այլապես կստացվի, որ սա ընդամենը քարոզարշավ էր, այն էլ առանց բովանդակության»:










































