Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն և նրան աջակցող Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունը որոշում են կայացրել իրենց կողմնակիցներին կոչ անել բոյկոտել երկրի ղեկավարի իմփիչմենթի համար կազմակերպված ընտրությունները` նպատակ ունենալով չեղյալ հայտարարել դրանք` մասնակցության պակասի պատճառով: Այս մասին հայտնել է ռումինական Mediafax տեղեկատվական գործակալությունը:
Բեսեսկուն և նրա կողմնակիցներն իրենց որոշումը մեկնաբանել են նախապատրաստվող ընտրությունների կեղծմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ իմփիչմենթը կազմակերպվել է երկրի սահամանադրության խախտմամբ:
Հուլիսի 6-ին ռումինական խորհրդարանը իմփիչմենթ է հայտարարել Բեսեսկուին:
Հուլիսի 29-ին երկրում հանրաքվե տեղի կունենա, որի ընթացքում քաղաքացիներին վիճակված է հաստատել կամ մերժել իմփիչմենթի մասին որոշումը:










































