Հռոմի Պապի անձնական սպասավոր` Պաոլո Գաբրիելը, որը մեղադրվում է գաղտնիություն պարունակող տեղեկատվության արտահոսքի մեջ, ներողություն հայցելու խնդրանքով դիմել է Հռոմի Պապին: Երկու ամիս շարունակ բանտարկության մեջ գտնվելուց հետո նա դուրս է եկել բանտից` անցնելով տնային կալանքի ռեժիմին:
Գաբրիելը ձերբակալվել էր այս տարվա մայիսին, այն բանից հետո, երբ նրա տանը կատարված խուզարկության արդյուքնում հայտնաբերվել էին կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների անձնական կյանքին առնչվող գաղտնիքներ պարունակող տեղեկատվություն: Համաձայն Վատիկանի տարածած տեղեկատվության՝ մինչև դատական նիստի կայանալը Պապի անձնական սպասավորը կնմա տնային կալանքի տակ:
Դիտորդների կարծիքով՝ Բենեդիկտոս 16-րդը Գաբրիելին պաշտոնապես ներում կշնորհի, որպեսզի դատարանի որոշումից հետո գործն արագորեն փակվի:








































