Ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» մրցանակակիր Ջենիֆեր Հադսոնի փեսան դատապարտվել է ցմահ բանտարկության դերասանուհու մոր, քրոջ և 7-ամյա զարմիկի կանխամտածված սպանության համար:
31-ամյա Ուիլյամ Բելֆորմի դատը կայացել է Չիկագոյում, որտեղ ապրում էր դերասանուհու ընտանիքը: Դատապարտվածը դերասանուհու քրոջ ամուսինն էր:
Նա հերքում է սպանությանն իր մասնակցությունը և մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Ըստ հետաքննության վարկածի` Բելֆորը սպանությունը կատարել է խանդից դրդված:
Հադսոնն «Օսկար» ստացել է 2006 թվականին երկրորդ պլանի լավագույն դերի համար:









































