Երեքշաբթի օրն ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Սիրիայում զինված ընդդիմությունն աստիճանաբար ավելացնում է իր հսկողության տակ գտնվող տարածքների թիվը: Քլինթոնի կարծիքով դա կհանգեցնի «անվտանգության գոտու» ստեղծմանը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, հայտատարել է, որ Ասադի համար դեռ ուշ չէ իշխանությունը զինված ընդդիրմադիրներին հանձնելու համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայելու ընդիմադիրներին իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու հարցում օգնելու համար:
Ըստ Քլինթոնի՝ Բաշար Ասադի համար դեռ ուշ չէ իշխանության փոխանցման գորընթացը սկսելու համար:
ՄԱԿ-ի տվյաներով 2012 թ. մայիսի դրությամբ Սիրիայում հակակառավարական ելույթների արդյունքում զոհվել է ավելի քան 10 000 մարդ:









































