Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

ՃՈ հատուկ պահպանման տարածքում կաղնու մի ճյուղ պոկվել և ընկել է տուգանային հրապարակում կայանված ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածքում («Գայի պլաշադկա»), ժամը 18.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն կաղնու մի ճյուղ պոկվել և ընկել է տուգանային հրապարակում կայանված «ԲՄՎ 525» մակնիշի 45 AՏ 555 համարանիշի, «Համմեր» մակնիշի 19 DR 999 համարանիշի, «ՎԱԶ 21 115» մակնիշի Լ 3943 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՕՕ 254 համարանիշի ավտոմեքենաների վրա:

Այս պահին նշված վայր են ժամանել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի գլխավորած խումբը՝ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցների հետ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ խումբը, որի աշխատակիցները ձեռքի սղոցներով հնարավորինս հեռացրել են ճյուղերի մի մասը:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանում հատուկ խումբ, որպեսզի հատուկ տեխնիկայի միջոցով հնարավոր լինի ավտոմեքենաների վրայից հեռացնել ճյուղերը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ նշված տարածքում կան մի քանի ծառեր, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում, և, եթե աշխատանքներ չկատարվեն ծառերը էտելու ուղղությամբ, ապա չի բացառվում, որ նման դեպք նորից կրկնվի:

Ճանապարհային ոստիկանությունը պատրաստվում է դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություն և թույլտվություն ստանալուց հետո «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները կկատարեն նշված վտանգը կանխելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ: 

Ըստ մասնագետների՝ նշված ծառերը ավելի քան 300 տարվա ծառեր են:

Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, թե ով է փոխհատուցելու ծառի ճյուղի կոտրվելու հետևանքով հասցված վնասը, դեռևս հայտնի չէ:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննիչ Դավիթ Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանը հայտնել է, որ նշված ծառը նույնիսկ անուն ունի. ճանապարհային ոստիկաններն այն անվանում են «Ուզբոյի ծառ»:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում