Ինչպես հաղորդում է PrimeMedia.ru կայքը` հղում կատարելով Վլադիվոստոկի ոստիկանության իր աղբյուրներին, փետրվարի 14-ին տեղի է ունեցել Lexus-570 մեքենայի գողություն, որի մեջ եղել են զենք և 8 մլն ռուբլի գումար (մոտ 90 մլն դրամ):
Ըստ կայքի` ազգությամբ հայ մի քաղաքացի դիմել է Վլադիվոստոկի ոստիկանություն` հայտնելով, որ գողացել են իր Lexus-570 (2010թ.) ավտոմեքենան: Նա հայտնել է, որ մեքենայի մեջ եղել են փաստաթղթեր, պլևմատիկ զենք և 8 մլն ռուբլի: Այն հարցին, թե որտեղից այդքան գումար քաղաքացու մոտ, նա հստակ չի բացատրել` նշելով, որ դա իր աշխատավարձն է:
Ոստիկանությանը չի հաջողվել հայտնաբերել ո՛չ գումարը, ո՛չ էլ մեքենան:








































