Thursday, 18 06 2026
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

«Ի՞նչ արիր գլխիս, ինձ մնացել էր 20 օր մինչև զորացրվելը…»

«Պարոն լեյտենանտ կներեք, ես մեղավոր եմ, խնդրում եմ պարոն լեյտենանտ չմեղադրել, ես անձամբ եմ ուզել ինձ սպանել, ինձ ոչ ոք չի նեղել, ուղղակի ես չեմ ուզում ապրել իմ սխալի համար, հաջողություն ձեզ». այսպիսի բովանդակությամբ նամակ էր թողել շարքային Արման Աղաջանյանը և ներքևում ստորագրելուց հետո ինքնաձիգով կրակել իր որովայնին: Բարեբախտաբար, հաջողվել էր նրան փրկել…

Արդեն դատարանում, Հադրութի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Արման Աղաջանյանը ցուցմունք է տվել, որ 2011թ. ապրիլի 29-ին իրենց դասակը մարտական հերթապահության է գնացել թիվ 158 մարտական դիրք: Մայիսի 3-ին, իրենց դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոբերտ Հովհաննիսյանը հայտնել է, որ հանձնաժողով է գալու գումարտակ` ստուգումների: Այդ պատճառով նա իրեն ենթակա զինվորներին հրահանգավորել է, որ ծառայությունն անցկացնեն առանց խախտումների, լինեն զգոն ու պատշաճ հանդերձանքով: Մինչ այդ, Արմանի պատմելով՝ ինքը առողջական խնդիրներ է ունեցել՝ գլխացավեր: Դիտակետում` մարտական հերթապահության ժամանակ, իրեն վատ զգալով, սաղավարտը հանել է ու կքանստել, որ հանգստանա: Այդ պահին զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ա. Պողոսյանի ուղեկցությամբ դիտակետ են գնացել ստուգողները: Արմանը զեկուցել է ստուգողներին, որ իրեն վատ է զգում: Վերջիններս հանձնարարել են մայոր Ա. Պողոսյանին, որ Արմանին դիրքերից իջեցնեն, քանի որ ի վիճակի չէ դիրքում կանգնելու: Սակայն նրան զորամաս չեն իջեցրել: Հերթափոխի ժամանակ, գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, կապիտան Զավեն Լալայանն Արմանին կանչել է և ասել, որ վերջինս արդեն «համը շատ է հանում»: Դրանից հետո բուժակը ստուգել է Արմանի ջերմությունը և ասել, որ տաքություն չունի, Արմանն էլ պատասխանել է, որ ջերմություն չունի, բայց գլխացավեր ունի: Կապիտան Զ. Լալայանն այդ ժամանակ դառնալով Արմանին՝ ասել է, որ երբ իջնեն դիրքերից զորամաս, 10 օր կալանք կնշանակի, իսկ 2 տարվա ծառայությունը կդարձնի 4 տարի և կոպտելով զինվորին՝ ասել է՝ «բարձրացիր խրամատ»: Արմանը ստիպված ու ընկճված բարձրացել է խրամատ: Այստեղ արդեն Արմանին նախատելու երկրորդ փուլն է սկսվել. հերթափոխի ժամանակ դասակի հրամանատար Ռոբերտ Հովհաննիսյանը կանչել է Արմանին և ասել. «Ինչո՞ւ ես նման բան արել, մի՞թե չգիտեիր, որ հանձնաժողով է գալու»: Զինվորը պատասխանել է, որ տեղյակ էր հանձնաժողովի գալու մասին, սակայն այդ պահին իրեն վատ է զգացել: Դասակի հրամանատարը ձեռքով խփել է Արմանի ծոծրակին, վիրավորել՝ «դայախչի», «պադստավչիկ» անվանել, հայհոյել, ապա սաղավարտը հանել ու շպրտել գետնին ու կարգադրել Արմանին, որ ինքը «տապիկով» զանգի և կապիտան Լալայանին ասի, որ կատարվածի մեղավորը ինքն է, որպեսզի նրա վրա խոսակցություն չլինի: Բացի դրանից, դասակի հրամանատար Ռ. Հովհաննիսյանն Արմանին ասել է, եթե հարցը քննարկվի սպայական ժողովի ժամանակ, ապա ավելի լավ է՝ Արմանը փախնի զորամասից:

Զինվորը հասկացել է, որ իր համար վատ է լինելու և կարող է պատժվել: Եվ քանի որ այդ ամենը տեղի է ունեցել զինվորների ներկայությամբ՝ Արմանն իրեն ստորացած ու նվաստացած է զգացել: Հետևանքն այն է եղել, որ Արմանը, Ռ. Հովհաննիսյանի ասածներն ընդունելով որպես սպառնալիք, հոգեպես նեղվել է, քանի որ իրեն չեն հավատացել, որ գլխապտույտ ունի և չի ցանկացել որևէ մեկի վրա խոսակցություն բերի, որոշել է ինքնասպան լինել և խրամուղում իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է որովայնի շրջանին՝ թողելով մի նամակ. «Պարոն լեյտենանտ, կներեք, ես մեղավոր եմ, խնդրում եմ, պարոն լեյտենանտ, չմեղադրել, ես անձամբ եմ ուզել ինձ սպանել, ինձ ոչ ոք չի նեղել, ուղղակի ես չեմ ուզում ապրել իմ սխալի համար, հաջողություն ձեզ»: Կրակոցի ձայնից խրամատ են շտապել Արմանի ծառայակիցները, այդ թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը շփոթված ու մոլորված ասել է վիրավորված Արմանին. «Ի՞նչ արիր գլխիս, ինձ մնացել էր 20 օր մինչև զորացրվելը», իսկ վերջինս պատասխանել էր, որ չմտածի, որովհետև ինքը ուզում է մեռնել: Մոտ 15 րոպե անց եկել է շտապօգնության մեքենան և Ա. Աղաջանյանին տեղափոխել զինհոսպիտալ:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Արման Աղաջանյանը չի տառապել և չի տառապում որևէ հոգեկան հիվանդությամբ, առկա է նևրոտիկ բնավորության շեշտվածություն, տարել է իրավիճակով պայմանավորված ռեակցիա՝ ինքնասպանության փորձով:

Դեպքից հետո կապիտան Զավեն Լալայանին մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասով՝ վիրավորանք հասցնելու համար, իսկ ժամկետային զինծառայող Ռոբերտ Հովհաննիսյանին՝ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ ինքնասպանության փորձ: Կապիտան Զ. Լալայանը լիովին ընդունել է մեղքը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ մասամբ. ասել է, որ իրեն մեղավոր է ճանաչում խփելու, բայց ոչ ինքնասպանության հասցնելու համար: Այդուհանդերձ, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել նրանց՝ Զավեն Լալայանին դատապարտելով 3 ամսվա ազատազրկման՝ 1 տարվա պայմանական փորձաշրջանով, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանին՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման: Այժմ Հովհաննիսյանը վերաքննիչ դատարանից խնդրում է ավելի մեղմ պատժել իրեն և պատիժը պայմանականորեն չկիրառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում