Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին գյուղատնտեսության աջակցման կառավարական ծրագրի շրջանակներում հանդիպել է տվյալ ոլորտում աշխատող գիտնականների հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը հատուկ ուշադրություն են հատկարցել խոշոր եղջերավոր անասունների հիվանդանալու կանխման խնդրին:
Գիտնականներն ընդգծել են, որ ներկայումս Վրաստանում չկան դաբաղի ու սիբիրյան խոցի գրանցման դեպքեր, սակայն ելնելով նրանից, որ պատմականորեն գոյություն ունի տարածաշրջանի այլ երկրներից վարակվելու վտանգ, ապա ցանկալի կլիներ, որ կառավարությունն ուշադրություն հատկացներ կենդանիների հիվանդության խնդրին:
Մերաբիշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա գիտնականների մասնակցությամբ մոտ ապագայում ստեղծվելու է խոշոր եղջերավոր անասունների պատվաստման պետական ծրագիր՝ վարակման ռիսկը նվազագույնի հասցնելու համար:









































