Грузия Online-ի փոխանցմամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) մի շարք հարցերի շուրջ հարցախույզ է անցկացրել Վրաստանում:
Հարցախույզի մասնակիցները պատասխանել են «Պետական ո՞ր համակարգին ենք ամենաշատը վստահում» հարցին: Նրանց 53 տոկոսը պատասխանել է դատական համակարգը, 27 տոկոսը չի վստահում դատական համակարգին, իսկ 20 տոկոսը չի կարողացել պատասխանել տվյալ հարցին:
Հարցախույզի մասնակիցները վստահում են Վրաստանի ուղղափառ եկեղեցուն: Եկեղեցուն հաջորդում է բանակը՝ 89 տոկոս, ոստիկանությանը՝ 88 տոկոս, նախագահի վարչակազմը՝ 69 տոկոս, Նախարարների կաբինետին՝ 66 տոկոս, խորհրդարանին՝ 65 տոկոս:









































