Հարվարդի համալսարանի և Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները պարզել են, որ «սիրող» ընտանիքները նպաստում են երեխայի ուղեղի բնականոն հունով զարգացմանը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Հետազոտողները նկատել են, որ որդեգրված ընտանիքների երեխաների կենտրոնական նյարդային համակարգում ավելի քիչ մոխրագույն և սպիտակ նյութ կա (կենտրոնական նյարդային համակարգի երկու բաղադրիչներն են), քան «սիրող» ընտանիքներում մեծացած երեխաներինն է:
Որդեգրված երեխաների նյարդային հմակարգի սպիտակ նյութի քանակությունը նորմալ է: Այն ազդակները հադորդում է ուղեղին: Սակայն մոխարգույն նյութը քիչ է. վերջինս պարունակում է նյարդային բջիջներ ու կարգավորում հիշողությունը, էմոցիաներն ու խոսքը:
Գիտնականների հետազոտությանը մասնակից են դարձել 8-11 տարեկան ռումինացի որբեր, որոնց մի մասը որդեգրվել է:
Ըստ այդմ՝ պարզ է դարձել, թե ինչու նման ընտանիքներոմ երեխաների մոտ հաճախ են դիտվում ուշադրության դեֆիցիտներ, մտավոր առողջության հետ կապված խնդիրներ:Նրանց մոտ նաև լեզվական ունակություններն են ցածր եղել:Նյութերի պակասությունը կարող է լինել զրկանքների ու արհամարհանքի հետևանք:








































