Սիրիայի ընդդիմությունը համաձայն է երկրում իշխանափոխության «եմենյան սցենարին», որը ենթադրում է իշխանության փոխանցում վարչակարգի մեկ այլ ներկայացուցչի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մենք համաձայն ենք, որպեսզի Ասադը հեռանա, և իշխանությունը փոխանցվի վարչակարգի մի ներկայացուցչի, որը երկիրը կկառավարի անցումային շրջանում»,- ասվում է Սիրիայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ջորջ Սաբրայի հայտարարության մեջ:
ՍԱԽ ղեկավար Աբդելբասետ Սայդայի կարծիքով՝ Սիրիայում տեղի ունեցողը հեղափոխություն է, ոչ թե ժողովրդի և կառավարության միջև տարաձայնությունների դրսևորում: Հուլիսի սկզբին ռուս դիվանագետների հետ հանդիպմանը Սայդան նշել էր, որ սիրիացի ժողովուրդը «փորձում է արտահայտել իր ձգտումը՝ տապալել վարչակարգը և անցում կատարել ժողովրդավարական զարգացման»:










































