Բեռլինի ոստիկանությունը «Բանդիդոս» (Bandidos) ակումբում տեղի ունեցած օպերացիայի ժամանակ ձերբակալել է 4 բայքերի: Այս մասին տեղեկացնում է Berliner Morgenpost-ը` հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչներին:
Օպերացիային մասնակցել է շուրջ 200 իրավապահ:
Ստուգումների համար առիթ է ծառայել այն հանգամանքը, որ իրավապահները կասկածել են նրանց զենքի, այդ թվում` ռազմական, պահպանության օրենքը խախտելու մեջ: Առգրավվել է մի քանի միավոր զենք:
Գերմանական ոստիկանությունը վերջին շրջանում մեծացրել է ճնշումը բայքերական տարբեր խմբավորումների դեմ:
Հիմնական ուժերն ուղղված էին երկու ակումբների` «Դժոխքի հրեշտակների» ու «Բանդիդոսի» դեմ, որոնց անդամները կասկածվում են հանցավոր կազմակերպությանը անդամակցելու մեջ:







































