Paramount ընկերությունը Էդգար Ռայթին նշանակել է որպես ֆանտաստիկ «Կոլայդեր» ֆիլմի ռեժիսոր: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Ֆիլմի գաղափարի հեղինակը անձամբ Ռայթն է: Սցենարի պատասխատվությունը ստանձնել է Մարկ Պրոտոսևիչը, որը հայտնի է «Վանդակը», «Պոսեյդոն», «Ես լեգենդ եմ» ֆիլմերով: Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվի Ջեյ Ջեյ Աբրամսը:
«Կոլայդերի» սյուժեի մասին տեղեկություն չկա: Չի հաղորդվում նաև այն մասին, թե երբ են ծրագրում կինոնկարը վարձույթ դուրս բերել:
Էդգար Ռայթը նախկինում զբաղվել է «Շոն անունով զոմբին», «Սքոթ Պիլիգրիմն ընդդեմ բոլորի» և այլ ֆիլմերի ռեժիսուրայով:Նշված վերջին ֆիլմը եկամտաբերության տեսանկյունից անհաջող է եղել: BoxOfficeMojo-ի տվյալներով՝ 60 միլիոն դոլար բյուջեով ֆիլմի հավաքած գումարը վարձույթում կազմել է 47,6 միլիոն դոլար:









































