Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է իրանա-ադրբեջանական հարաբերություններին.
«Այսօր Իրանի ու Ադրբեջանի միջև առկա են շատ լավ հարաբերություններ: Իրանին ու Ադրբեջանին միմյանց կապում են պատմական ու մշակութային կապերը: Սակայն, դժբախտաբար, Իրանի ու Ադրբեջանի լավ հարաբերություններն անհանգստացնում են ոմանց: Այդ պատճառով էլ երկու երկրների պաշտոնական շրջանակները պետք է մշտապես աչալուրջ գտնվեն և թույլ չտան հարաբերությունների վատթարացում»:






































