Լիբանանում առևանգված 3 սիրիացի ընդդիմադիրներն ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքին: Անհայտ անձինք երկուշաբթի երեկոյան առևանգել էին 3 սիրիացի ընդդիմադիրներին՝ պահանջելով նրանց ազատելու դիմաց ազատ արձակել մայիսին առևանգված 11 լիբանանցի ուխտագնացներին:
Առևանգողները Բեքաայի հովտում կանգնեցրել էին Սիրիայի Համա քաղաքից եկող ավտոբուսը և 3 մարդու տարել անհայտ ուղղությամբ:
Երեք պատանդների ազատարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































